Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղագործական շուկա

Հրաման` ասպիրինին

Հրաման` ասպիրինին

Կյանքի համար անհրաժեշտ և կարևորագույն 522 դեղորայքի ցանկը կվերանայվի: Այն  պետք է կենտրոնանա բուժօգնության չափանիշով: Նման հանձնարարություն տվել է պետության ղեկավարը, պահանջելով խուսափել անհարկի գների բարձրացումից: Եվս մեկ հանձնարարություն՝ միջոցներ ձեռնարկել դեղատներից էժանագին դեղերի «հեռացման» կանխման համար:
Հիշեցնենք, որ կյանքի համար կարևոր դեղորայքի գների վրա խիստ վերահսկողությունը սահմանված է անցած տարվա ապրիլից, արտադրողներին ստիպեցին գրանցել սահմանային գներ, որոնցով դեղը բաց է թողնվում դիստրիբյուտորներին, իսկ վաճառականների համար վերանայեցին դաժան գնային ավելացումները: Գներն, իրոք, հաջողվեց հաստատուն դարձնել և անգամ իջեցնել (տարվա ավարտին` մոտ հինգ տոկոս): Այս դեպքում ինչո՞ւ է պահանջվում բազայի վերանայում:


Նախարարի օգնական Սոֆիա Մալյավինան ասաց. «Մենք Առողջապահության և սոցզարգացման նախարարությունից հաճախ ենք ստանում առաջարկներ կյանքի համար անհրաժեշտ և կարևորագույն դեղերի ցուցակի ընդլայնման համար: Այժմ նախարարությունում աշխատանքներ են գնում բուժման չափորոշիչների թարմացման համար: Քանի որ դրանք ներառում են նաև դեղորայքային բուժում,  կաշխատենք նաև այս ցուցակի թարմացման վրա»:


Գների կանոնակարգումն անհրաժեշտ է, խոստովանում է Դավիթ Մելիք-Հուսեյնովը՝ «Գործունյան Ռուսաստան»-ի առողջապահության փորձագիտական խորհրդի ղեկավարը: Հասկանալի է, որ դեղորայքը սոցիալական կարևոր ապրանք է, և դրանք պետք է հասանելի լինեն: Մյուս կողմից` դեղագործական բիզնեսը ևս բիզնես է, ինչպես և մյուսները: Ոչ ոք կորուստով չի  աշխատի: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է գնային սահմանափակումների մտցնելը: Օրինակ. առևտրական  կոպիտ ավելացումների կարգի հաստատումը` կախված տուփի գնից, հանգեցնում է նրան, որ դեղատանը ձեռնտու է վաճառել թանկարժեք դեղեր: Էժան տեսականիի պակասումը դեղատներում ավելի նկատելի է դառնում:


Մենք փորձը կատարեցինք Դրատովերին սպազմոլոտիկի օրինակով` ստուգելով դրա առկայությունը մոսկովյան դեղատներում, - ասում է Մելիք-Հուսեյնովը: Դրա գների տարածումը 15-100 ռոբլի և ավելին է: Ահա այս էժան դեղամիջոցը գտնվեց տաս դեղատներից միայն մեկում: Թանկարժեքը առկա էր հետազոտված դեղատներում 100%-ով:


Եթե 2009 թ. մինչև 200 ռուբլի արժողությամբ դեղերի մասնեբաժինը դեղատներում կազմում էր ողջ տեսականիի կեսը, ապա 2010 թ. վերջին արդեն միայն 38% էր:  Շատ Էժան դեղերի  բաժինը 13%-ից իջավ 11,5%:


Փորձագետը որպես էժան դեղերի պակասելու հակամիջոց առաջարկում է հրաժարվել էժան ապրանքի պետկանոնավորումից, որոնք ունեն 100 ռուբլուց պակաս գին: Նրա խոսքերով այս դեպքում վաճառականները կարող են գնի ավելացման հաշվին կորուստ չունենալ:


Ռուսական դեղարտադրողների ասոցիացիայում ծնվել է ևս մեկ գաղափար` դեղատներում էժան տեսականու պահպանման համար: Պետք է կազմվի այն դեղերի ցուցակը, որոնք պարտադիր կերպով պետք է գտնվեն դիստրիբյուտորների մոտ: Մինչև այժմ նման փաստաթուղթ գոյություն ունի միան դեղատների հարցում: Նրանց տուգանում են, եթե որևէ էժան դեղ վաճառքում չի լինում: Բայց ինչու տուգանել միայն դեղատներին, եթե էժան ապրանքը ավելի քիչ են դառնում պահեստներում:


Բացի այդ, Ռուսաստանի դեղարտադրողների ասոցիացիան ունի նկատողություն սահմանային գների հաշվման մեթոդիկայում: Անգամ ներկա վիճակը, եթե խստորեն հետևեն կանոնին, որոշ  էժան դեղամիջոցների արտադրությունն անշահութաբեր է դառնում: Ահա օրինակ, հեռավոր-արևելյան ձեռնարկություններից մեկը փակել է անշահութաբեր դարձած ատրոպինի արտադրությունը, նույն սպառալիքի տակ են հայրենական ասպիրինի, անալգինի, ցիտրամոնի արտադրությունը:


Ինչպիսի միջոցառումներ կառաջարկեն Առողջապահության և սոցզարգացման նախարարությունը, պարզ կդառնա մոտական ժամանակներս: Նախագահի հանձնարարությունը պետք է կատարվի մինչև հունիսի մեկը:

Սկզբնաղբյուր. remedium.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին

 

 

Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ